Բաղադրիչներ
- լոլիկ - 3 հատ
- սխտոր - 4 պճեղ
- կարմիր քաղցր պղպեղ - 1 հատ
- ձիտապտղի յուղ կամ բուսայուղ - 4 ճ․գ․
- սպիտակ հաց - 2 կտոր
- մաքրած նուշ - 1 բաժակ
- մաքրած պնդուկ - 1 բաժակ
- սև պղպեղ - 1 թ․գ․
- աղացած կծու կարմիր պղպեղ - 1/4 թ․գ․
- կարմիր պղպեղ - 1 թ․գ․
- գինու քացախ - 1 ճ․գ․
- աղ՝ ըստ չաշակի
Պատրաստման եղանակը
- Լոլիները և պղպեղը լվանալ , չորացնել։
- Ջեռոցի տապակի մեջ դնել լոլիկները , պղպեղը և սխտորը։
- Տապակել 200 C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե , հանել ջեռոցից , դնել թասի մեջ , թողնել 1 ժամ, որից հետո կեղևել։
- Տապակի մեջ տաքացնել 1 ճ․գ․ ձիթապտղի յուղ և մեջը տապակել խորանարդաձև կտրատած հացի կտորները ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանալը։
- Հացի կտորները հանել և նույն տապակի մեջ բովել նուշն ու պնդուկը ։
- Բլենդերի մեջ հարել տապակած բանջարեղենը մինչև համասեռ զանգված դառնալը , ավելացնել բոված հացի կտորները և ընկույզեղենը։
- Շարունակել հարել, ավելացնել աղը , պղպեղները , քացախը և ձիթապտղի յուղը։
- Թողնել 1 ժամ , հետո մատուցել։