
Բաղադրիչներ
- հաց - 1 հատ
- կարագ - 00 գրամ
- պանիր - 70 գրամ
- կետչուպ - 1 ճ․ գ․
- առանց կուտ զեյթուն - 5-6 հատ
- ապխտած լասոս տեսակի ձուկ - 90 գրամ
- պանիր - 70 գրամ
- կանաչի
Պատրաստման եղանակը
- Թողնել հացի միայն փափուկ մասը:
- Երկարությամբ կտրել 4 բարակ կտոր`0.5սմ հաստությամբ:
- Հացի 2 կտորը բացել գրդնակով եւ վրան կարագ քսել:
- Վրան դնել ձկան ֆիլե, զեյթուն եւ փաթաթել:
- Այս ամենը փաթաթել թղթի մեջ եւ դնել սառնարանում:
- Հացի մնացած կտորներից ստանալ թխվածքաբլիթի նման կտորներ 5-6 սմ տրամագծով:
- Դրանք տապակել կարագի մեջ, սառեցնել եւ վրան նորից կարագ քսել:
- Մնացած կարագը հարել կետչուպի հետ: Հացի կտորների վրա դնել պանրի բարակ շերտ:
- Ավելացնել կարագի եւ կետչուպի խառնուրդը, վրան լցնել քերած պանիրը եւ սառեցնել:
- Մատուցելիս ֆիլեյով եւ զեյթունով բուտերբրոդը կտրատել երկարությամբ եւ տաքացնել, ափսեի մեջ`կողքին դնել պանիրով բուտերբրոդները:
Բարի ախորժակ