Բաղադրիչներ
- ալյուր - 2,5 բաժակ
- ձու - 3 հատ
- թթու խնձոր - 4-5 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
Պատրաստման եղանակը
- Ձվերի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցից , հարել շաքարավազի 1/3 -ի հետ , մինչև ստացվի համասեռ զանգված։
- Ավելացնել ալյուրով ծեծած մարգարինը և ստանալ պինդ խմոր։
- Խմորից գունդ պատրաստել , կտրել ընկույզի մեծության մի գունդ և դնել սառնարանում (ձևավորման համար)։
- Ջեռոցի տապակը յուղել , վրան պաքսիմատ շաղ տալ։
- Խմորը բացել , փռել մեջը։
- Խնձորները մաքրել միջուկից ու կեղևից , քերել քերիչով։
- Սպիտակուցը հարել 2/3 բաժակ շաքարավազի հետ։
- Սառնարանում դրված խմորը ևս քերել ։
- Խմորի վրա փռել խնձորը , վրան ՝ հարած սպիտակուցները և քերած խմորը։
- Թխել 180 С տաքացրած ջեռոցում։