Բաղադրիչներ
- սև շոկոլադ - 230 գր․
- կաթ - 1/3 բաժակ
- շաքարավազ - 3 ճ․գ․
- աղ - մի պտղունց
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձվի սպիտակուց - 4 հատ
Պատրաստման եղանակը
- Ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և մի փոքր հովացնել։
- Կաթը լցնել կաթսայի մեջ , ավելացնել շաքարավազը, տաքացնել և բարակ շիթով լցնել նախապես հարած դեղնուցների վրա , շարունակել հարել ՝ ավելացնելով հալած շոկոլադը։
- Առանձին հարել սպիտակուցները , ավելացնել աղը և նորից հարել , մինչև առաջանա պինդ փրփուր։
- Սպիտակուցների մի մասն ավելացնել շոկոլադային զանգվածին , լավ հարել , ապա ավելացնել մնացած մասը ։
- Մուսը լցնել մատուցվող բաժակների մեջ և 2 ժամ պահել սառնարանում։
Այս մուսը նախատեսված է 6 հոգու համար։