Բաղադրիչներ
- հավ - 1 հատ
- գլուխ սոխ - 5 հատ
- լոլիկ - 1 կգ․
- մաղադանոս - 1 փունջ
- ռեհան - 1 փունջ
- համեմ - 1 փունջ
- թարխուն - 1 փունջ
- կարմիր պղպեղ - 1 ճ․գ․
- համեմի սերմ - 1 թ․գ․
- աղ , բուսայուղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավը մաքրել, լվանալ , կտրատել և բերանը փակ կաթսայում 5 րոպե տապակել բուսայուղով։
- Հետևել , որ չայրվի, ավելացնել աղն ու պղպեղը , ապա տապակել ևս 10 րոպե։
- Կարելի է ավելացնել տոմատի հյութ կամ աջիկա՝ 1 բաժակի չափով։
- Թույլ կրակով եփել 30-40 րոպե , ապա ավելացնել բուսայուղով տապակած սոխը , համեմունքները և կտրտած կանաչին։