Բաղադրիչներ
- մանր կարտոֆիլ - 500 գր․
- սխտոր (կոտրատած իր կեղևում) - 6 պճեղ
- եղեսպակ (շալֆեյ) - 10 մանրացրած տերև
- ծիթապտղի յուղ
- խոշոր աղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 205 C:
- Կարտոֆիլը մանր կտրատել ՝ 2-2.5 սմ չափսի կտորների ։
- Լցնել կարտոֆիլը ջրի մեջ և թողնել այդպես առնվազն մեկ ժամ։
- Հանել ջրից և չորացնել։
- Մեծ թասի մեջ լցնել կարտոֆիլի կտորները , ավելացնել կտրատած սխտորը, եղասպակը , ձիթապտղի յուղը ,աղը և աղացած կարմիր պղպեղը և խառնել։
- Լցնել կարտոֆիլի կտորները տապակելու համար նախատեսված թղթի վրա։
- Տապակել 20 րոպե , այնուհետև խառնել կարտոֆիլը։
- Կրկին դնել ջեռոցը և տապակել ևս 20 րոպե՝ մինչև կարտոֆիլը դառնա ոսկեգույն և խրթխրթան։