Բաղադրիչներ
- կարագ - 50 գրամ
- մանր կտրատած կանաչ սոխ - 1 ճաշի գդալ
- պղպեղ` ըստ ճաշակի
- թխվածքաբլիթ - 20 հատ
- թթու վարունգ
- պոմիդոր
- խաշած ծու
- բարակ կտրատած ապխտած երշիկ
- հալած կծու պանիր - 100 գրամ
- ապխտած ձուկ - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Ապխտած ձկան ֆիլեն մանր կտրատել:
- Պանիրը խառնել կարագի հետ եւ ավելացնել պղպեղ:
- Ստացված խառնուրդը բաժանել 3 հավասար մասերի:
- Առաջին չափաբաժնի մեջ ավելացնել սոխը,երկրորդի մեջ` ձուկը,իսկ երրորդին`տոմատի մածուկ կամ կետչուպ եւ լավ հարել:
- Թխվածքաբլիթների մի մասի վրա դնել վրա դնել պոմիդորի,մյուսի թթու վարունգի, հաջորդի` ձվի եւ վերջինի` երշիկի կտորները:
- Պանրային զանգվածը ավելացվում է հաշվի առնելով մթերքների համադրությունը(երշիկի վրա ավելացնել կետչուպով խառնուրդը,ձվի վրա ձկան խառնուրդը,վարունգի եւ պոմիդորի վրա`սոխով խառնուրդը):
Բարի ախորժակ