Բաղադրիչներ
- գլուխ սոխ - 1 հատ
- աղ՝ ըստ չաշակի
- սպիտակ հաց - 100 գր․
- կարմիր կաղամբ - 200 գր․
- մայոնեզ - 4 ճ․գ․
- քացախ - 1 ճ․գ․
- սխտոր - 1 պճեղ
Պատրաստման եղանակը
- Հացերը մանր խորանարդիկների ենք բաժանում և տապակում (կարող ենք միանգամից չորահաց վերցնել)։
- Մայոնեզի մեջ ճզմում ենք սխտորը և լավ խառնում ։
- Սոխը կտրատում ենք , վրան եռման ջուր լցնում , մի փոքր թողնում , ինչից հետո էլ ջուրը դատարկում ենք ։
- Կաղամբն անցկացնում ենք քերիչով։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք , մատուցելիս լցնում չորահացերը։