Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 400 գր․
- կաթնաշոռ - 400 գր․
- շաքարավազ - 3-4 ճ․գ․
- վանիլին
- ձու - 1 հատ
- թթվասեր - 2 ճ․գ․
- չամիչ՝ ըստ ճաշակի
- ձվի դեղնուց՝ վրան քսելու համար
- շաքարի փոշի
- քունջութն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը , 1 ձուն , թթվասերը , վանիլինն ,չամիչը և շաքարավազը լավ խառնում ենք։
- Խմորը 2 մասի ենք բաժանում և 15 x 35 սմ ուղղանկյուններ ձեվավորում։
- Միջուկի կեսը լցնում ենք առաջին խմորի մեջ , ռուլետանման փաթաթում և 3-4 սմ հաստությամբ կտրատում ։
- Նույն գործողությունները կրկնում ենք երկրորդ խմորի հետ ։
- Վրան ձվի դեղնուց ենք քսում և քունջութ ցանում ։
- Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։
- Վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում։