Բաղադրիչներ
- կարագ - 180 գր․
- շաքարավազ - 160 գր․
- ձու - 1 հատ
- ալյուր - 400 գր․
- աղ - 1/4 թ․գ․
- փխրեցուցիչ - 1/4 թ․գ․
- Միջուկի համար `
- ջեմ - 300 գր․
- եգիպտացորենի օսլա - 2 թ․գ․
Պատրաստման եղանակը
- Ջեմը օսլայի հետ հարում ենք բլենդերով , մինչև վերածվի միասեռ զանգվածի ։
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում մոտ 4 րոպե , մինչև պնդանա։
- Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք , որ սառչի ։
- Պատրաստում ենք խմորը , որի համար անհրաժեշտ է կարագը հարել շաքարավազի ու աղի հետ այնքան , մինչև վերածվի կրեմային զանգվածի ։
- Ավելացնում ենք ձուն ու շարունակում ենք հարել ։
- Այնուհետև մաղով անցկացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը ։
- Խմորը բաժանում ենք 4 մասի։
- Յուղաթղթի վրա բացում ենք ուղղանկյունաձև խմորաշերտ ՝ 5-6 մմ․ հաստությամբ ։
- Խմորաշերտերը պատում ենք միջուկով ու դնում ենք մեկը մյուսի վրա։
- Յուղաթղթով ծածկում ենք թխվածքաբլիթը և թողնում ենք սառնարանում , որից հետո հանում ենք ու բաժանում երկու մասի , իսկ հետո՝ շերտերի ։
- Թխվածքաբլիթները տեղադրում ենք ջեռոցի մեջ ու եփում 15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։