Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 0,5 կգ․
- ձու - 2-3 հատ
- մայոնեզ - 3 ճ․գ․
- օսլա - 3 ճ․գ․
- աղ, սև պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք։
- Լցնում ենք տարայի մեջ , ապա ավելացնում ենք ձուն , մայոնեզը, օսլան , աղն ու պղպեղը։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք։
- Գդալի օգնությամբ ստանում ենք փոքր օլադիներ։
- Ապա երկու կողմից տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ ։
- Պատրաստի օլադիները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա , որպեսզի ավելորդ յուղից ազատվենք ։
- Ստացվում են շատ համեղ օլադիներ։