Պատրաստման եղանակը
- Պատրաստել միջուկը ։ Սոխը մանրացնել , տապակել բուսայուղով , ավելացնել կտրատած սունկը ։
- Տապակվող սունկի վրա լցնել սերուցք , աղ ցանել , խառնել ։
- Ալյուրը մաղել , ավելացնել կարագը, ջուրը , մեկ ձու և աղ։
- Գունդ անել , փաթաթել և դնել սառնարանը։
- Խմորից գնդիկներ անել , բացել , ամեն խմորի վրա միջուկ դնել , փակել եզրերը ։
- Տապակի վրա յուղաթուղթ փռել , շարել կարկանդակները ։
- Վրան քսել հարած ձու , թխել 200 աստիճանի ջեռոցում 15-20 րոպե։
- Մատուցել տաք֊տաք։