Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար կաթը գոլացնել, ավելացնել խմորիչը, շաքարավազը և խառնել, թողնել հասունանա։
- Մարգարինն ալյուրի հետ լավ տրորել , ավելացնել կաթը, աղը և խմոր հունցել , թողնել մեկ ժամ, մինչև լավ հասունանալը։
- Նարինջը մսաղացով աղալ , խառնել շաքարավազին։
- Խմորը բաժանել երկու մասի։
- Ջեռոցը տաքացնել 190-210 C , տապակը յուղել , խմորը փռել մեջը, վրան լցնել շաքարավազով նարինջը , փռել խմորի երկրորդ շերտն այնպես , որ ծածկի նախորդին։
- Ձուն հարել, քսել վրան և թխել մինչև վարդագունելը։