Բաղադրիչներ
- կարագ - 250 գր․
- կաթ - 5 ճ․գ․
- շաքարավազ - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 2 թ․գ․
- կակաո - 3 ճ․գ․
- ալյուր - 1,5 բաժակից մի քիչ պակաս
- ձու - 4 հատ
- վանիլին
- Միջուկի համար `
- կաթ - 500 մլ․
- կարագ - 200 գր․
- սպիտակաձավար - 6 ճ․գ․
- շաքարավազ - 2 ճ․գ․
- կոկոսի քերուկ - 200 գր․
- Գլազուրի համար՝
- շաքարավազ - 9 ճ․գ․
- կարագ - 50 գր․
- թթվասեր - 6 ճ․գ․
- կակաո - 3 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար կարագը լավ հարել շաքարավազի հետ , մեկ-մեկ ավելացնել ձվերը , կաթը , փխրեցուցիչը , կակաոն, ալյուրի հետ խառնած վանիլինը։
- Ջեռոցը տաքացնել 180 C , ընտրել 21-22 սմ տրամագծով տապակ, յուղել , խմորը լցնել մեջը և թխել մինչև պատրաստ լինելը (35-40 րոպե), հովացնել , բաժանել երկու շերտի։
- Միջուկը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել կաթը , սպիտակաձավարը և եռացնել։
- Հետո ավելացնել կարագը և եփել մինչև թանձրանալը , որից հետո ավելացնել շաքարավազը , կոկոսի քերուկը ։
- Ընտրել կաղապարը , մեջը դնել բիսկվիտի առաջին շերտը , վրան փռել միջուկը , դնել բիսկվիտի երկրորդ շերտը ։
- Գլազուրը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքները խառնել իրար եփել , վերջում ավելացնել կարագը և պատրաստի գլազուրով ծածկել տորթի երեսը։