Բաղադրիչներ
- ջուր - 0,5 լ․
- կարագ - 100 գր․
- շաքարավազ - 170 գր․
- կիտրոնի հյութ - 1 ճ․գ․
- սպիտակաձավար - 100 գր․
- դարչին ՝ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ջուրը լցնել կաթսայի մեջ , ավելացնել շաքարավազը , կիտրոնի հյութը և մոտ 10 րոպե եփել թույլ կրակով ։
- Մեկ այլ ամանի հալեցնել կարագը , ավելացնել սպիտակաձավարը և անընդհատ խառնելով եփել 5 րոպե, ապա ավելացնել պատրաստված օշարակն ու խառնելով եփել ևս 3 րոպե։
- Լցնել նախատեսված ափսեների մեջ , հարթեցնել ։
- Ըստ նախասիրության ՝ վրան կարելի է ցանել դարչին։