Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 300 գր․
- մածուն - 1 բաժակ
- սոդա - 1 թ․գ․
- ալյուր - 4,5 բաժակ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- Կրեմի համար`
- խտացրած կաթ - 1 տուփ
- կարագ - 200 գր․
- Միջուկի համար՝
- ընկույզ
- պիստակ
- չամիչ
- պնդուկ
- մուրաբայի հատիկներ ՝ մորի , ելակ
- Ձևավորման համար՝
- քերած շոկոլադ - 100 գր․
Պատրաստման եղանակը
- Կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել մածունը սոդայով , ալյուրը և հունցել խմոր։
- Ստացվում է ձեռքերին չկպչող փափուկ խմոր։
- Խմորը բաժանել ընկույզից մի քիչ մեծ 15 գնդիկների , յուրաքանչյուրը բացել երկարությամբ մեջտեղում շարել ընկույզ, չամիչ , մուրաբայի հատիկներ, պիստակ, պնդուկ և փաթաթել , թխել ՝ մինչև վարդագունելը։
- Կրեմի պատրաստումը՝
- Խտացրած կաթը եփել 2 ժամ , թողնել հովանա, ավելացնել հարած կարագը և նորից լավ հարել ։
- Առանձին թխվածքները կրեմով միացնել ․ առաջին շարքում ՝ 5 հատ, 2-րդում ՝ 4 հատ, 3-րդում՝ 3 հատ, 4-րդում՝ 2 հատ, 5-րդում ՝ 1 հատ։
- Կրեմը քսել բոլոր կողմերից և ձևավորել շոկոլադի քերուկով։
- Խմորեղենը կունենա բուրգի տեսք։