Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 180 գր․
- վանիլին - 1 տուփ
- կակաո - 60 գր․
- ալյուր - 80 գր․
- օսլա - 60 գր․
- փխրեցուցիչ կամ սոդա - 1 թ․գ․
- Միջուկի համար՝
- դառը շոկոլադ - 300 գր․
- սերուցք - 625 գր․
- մուգ և սպիտակ շոկոլադ - 50 գր․
Պատրաստման եղանակը
- Ձվերի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել շաքարավազի կեսի և վանիլինի հետ։
- Ստացված զանգվածի վրա մաղել ալյուրը , ավելացնել կակաոն , օսլան, փխրեցուցիչը։
- Սպիտակուցները հարել , աստիճանաբար ավելացնել ավելացնել շաքարավազի մնացած մասը և զանգվածները միացնել իրար։
- Տապակի մեջ յուղաթուղթ փռել , խմորը հավասարաչափ տարածել վրան և 30-35 րոպե թխել ջեռոցում, 175 C-ում , հանել և 2 ժամ թողնել հովանա։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել , ավելացնել 250 մլ սերուցք, խառնել , թողնել հովանա, ապա ավելացնել սերուցքի մյուս մասը ՝ կստացվի կրեմ։
- Պատրաստի բիսկվիթը բաժանել 3 շերտերի և շերտերը միացնել կրեմով, պահել սառնարանում մի քանի ժամ։