Բաղադրիչներ
- կարմիր կծու պղպեղ - 800 գր․
- սխտոր - 15 պճեղ
- աղ - 2 ճ․գ․
- համեմ - 1 կապ
- ռեհան - 5-6 ճյուղ
- սամիթ - 0,5 կապ
- համեմի սերմ - 2 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Պղպեղը լվանալ, լցնել ամանի մեջ , վրան տաք ջուր լցնել , թողնել 5 ժամ , ապա ջուրը թափել , պղպեղները մաքրել սերմերից։
- Սխտորը, համեմն ու սամիթը մաքրել, լվանալ , ջրքամել, ռեհանի ճյուղերից տերևները պոկել , լվանալ, ջրքամել։
- Սխտորը , կանաչին ու պղպեղն աղալ մսաղացով , ավելացնել հավանգում տրորած համեմի սերմը , աղը , լավ խառնել , լցնել մաքուր տարաների մեջ և պահել սառնարանում։