Բաղադրիչներ
- սմբուկ - 5-6 հատ
- գազար - 4-5 հատ
- գլուխ սոխ - 2 հատ
- կարմիր պղպեղ - 3 հատ
- կանաչ սոխ - 0,5 կապ
- համեմի սերմ - 0,5 թ․գ․
- սխտոր - 3 պճեղ
- բուսայուղ
- աղ ` ըստ ճաշակի
- Մարինադի համար՝
- ջուր - 2 լ․
- շաքարավազ - 2 ճ․գ․
- դափնետերև - 2 հատ
- քացախ - 4 ճ․գ․
- աղ - 2 ճ․գ․
- սև պղպեղ - 3-4 հատիկ
Պատրաստման եղանակը
- Սմբուկները լվանալ, վրան երկարությամբ կտրվածք անել։
- Աղաջուր պատրաստել , դնել կրակին , երբ սկսի եռալ , սմբուկները գցել մեջը և եփել , մինչև գույնը փոխենու մի քիչ փափկեն (5-10 րոպե)։
- Սմբուկները հանել ջրից , լցնել քամիչի մեջ , վրան ծանրություն դնել, թողնել ջուրը քամվի։
- Գազարը , պղպեղն ու սոխը մաքրել , լվանալ։
- Գազարը քերել բարակ, երկարավուն, սոխն ու պղպեղը կտրատել մանր։
- Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունելը, ավելացնել պղպեղը, համեմի սերմը , խառնել, ավելացնել ճզմած սխտորը , սոխը , գազարը, մանր կտրատած կանաչ սոխը , 1-2 րոպե խառնելով տապակելուց հետո վերցնել կրակից։
- Սմբուկների կտրված հատվածը գդալով սեղմելով բացել, նավակի ձև տալ, լցոնել տապակած խճողակով, շարել կաթսայի մեջ , լցնել տաք մարինադը (այն պետք է ամբողջովին ծածկի սմբուկներին), 1 շաբաթ դնել տաք տեղում , որից հետո կարելի է համտեսել։
Մարինադը պատրաստելու համար՝
- Ջրին խառնել աղը , շաքարավազը , պղպեղը , դնել կրակին , երբ սկսի եռալ ավելացնել դափնետերևը , 3 րոպե եռալուց հետո , հանել դափնետերևը , ավելացնել քացախը և 1 րոպե անց կրակն անջատել։