Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
- ջուր - 12 ճ․գ․
- բուսայուղ - 0,5 բաժակ
- աղ - մի պտղունց
- Երեսին քսելու համար՝
- սերուցքային կարագ - 200 գր․
- ձու - 1 հատ
- Միջուկի համար՝
- մանրացված ընկույզ - 1 բաժակ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 0,5 բաժակ
- մեղր - 2 ճ․գ․
- կիտրոնի հյութ - 0,5 հատ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար ալյուրին խառնել ջուրն ու բուսայուղը , աղը , ձեռքերով 5 րոպե լավ հունցել, բաժանել 6 գնդի, ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե։
- Միջուկը պատրաստելու համար ընկույզն ու շաքարավազը խառնել իրար։
- Օշարակը պատրաստելու համար շաքարավազը խառնել ջրին , դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփել ։
- 10 րոպե եռալուց հետո ավելացնել մեղրը , խառնել , 5 րոպե եռալուց հետո ավելացնել կիտրոնի հյութը , խառնել , վերցնել կրակից , թողնել հովանա։
- Գնդերը գրտնակել , մի շերտը փռել յուղապատ խորը տապակի մեջ , վրան քսել հալեցրած կարագ, փռել հաջորդ շերտը , նորից պատել կարագով, վրան փռել միջուկի 1/3-ը , վրան փռել խմորի 3-րդ շերտը , պատել կարագով , հավասար շերտով լցնել մնացած միջուկի կեսը , ծածկել խմոռի 4-րդ շերտով, նորից պատել հալեցրած կարագով, հավասար շերտով լցնել մնացած միջուկը , փռել խմորի 5-րդ շերտը , պատել կարագով , փռել խմորի 6-րդ շերտը , վրան հարած ձու քսել , կտրատել փախլավայաձև ու թխել 180 C տակացրած ջեռոցում 30-35 րոպե։
- Եփված փախլավան հանել ջեռոցից , վրան լցնել օշարակը և 2 րոպե ևս դնել ջեռոցում ։
- Հանել ջեռոցից, վրան շաղ տալ մանրացրած ընկույզ , թողնել լավ հովանա , կտրատել, շարել ափսեի մեջ և հյուրասիրել։