Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 300 գր․
- սպիտակ շոկոլադ - 50 գր․
- եփած խտացրած կաթ - 1 ճ․գ․
- բանան - 0,5 հատ
- մանրացված ընկույզ - 2 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Թխվածքաբլիթը լավ մանրացնել, ավելացնել, խտացրած կաթը , խառնել, երբ ստացվի համասեռ զանգված , երկարավուն երիզի ձևով լցնել յուղաթղթի վրա , կենտրոնում շարել բանանի կտորներ , փաթաթել ռուլետի նման , կտրատել փոքր կտորների, յուրաքանչյուրի վրա լցնել հալեցրած շոկոլադ, ընկույզ , շարել ափսեի վրա և հյուրասիրել։