Բաղադրիչներ
- սմբուկ - 5-6 հատ
- ընկույզ - 1 բաժակ
- համեմ - կես կապ
- սամիթ - կես կապ
- սխտոր - 2-3 պճեղ
- քացախ - 1 ճ․գ․
- խմելի-սունելի - 1 թ․գ․
- շաֆրան - 0,5 թ․գ․
- եռացրած ջուր - 0,5 բաժակ
- աղ ՝ ըստ ճաշակի
- Ձևավորման համար՝
- նռան հատիկներ
- հազարի տերև
Պատրաստման եղանակը
- Սմբուկները մաքրել շերտ-շերտ , լվանալ, կտրատել 1-1,5 սմ հաստության շերտերի , 15 րոպե դնել աղաջրի մեջ, ապա հանել, լվանալ, ջրքամել, 2 կողմից տապակել բուսայուղով, շարել անձեռոցիկի վրա։
- Ընկույզն ու մաքրած , լվացած սխտորն աղալ մսաղացով, ավելացնել լվացած ,ջրքամած, մանր կտրատած կանաչին, քացախը , աղը , շաֆրանը, խմելի-սունելին, ջուրը և լավ խառնել։
- Սմբուկի յուրաքանչյուր շերտի վրա դնել ընկույզի զանգվածից, փաթաթել ռուլետի նման, շարել մատուցման ափսեյի մեջ փռած լվացած, ջրքամած հազարի տերևների վրա, ձևավորել նռան հատիկներով և մատուցել ։