Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
 - շաքարավազ - 1 ճ.գ․
 - ձու - 1 հատ
 - վանիլին - 1 տուփ
 - սերուցքային կարագ - 1 տուփ
 - թթվասեր - 1 տուփ
 - սոդա - 1 թ․գ․
 - Միջուկի համար ՝
 - մանրացրած ընկույզ - 1 բաժակ
 - շաքարավազ - 0,5 բաժակ
 - դարչինի փոշի - 1թ․գ․
 - ձվի դեղնուց
 
Պատրաստման եղանակը
- Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցրած կարագը,վանիլինը,թթվասերը սոդայի հետ, ալյուրը և հունցել խմոր։
 - Թողնել սառնարանում կես ժամ։
 
Միջուկի համար
- Ընկույզը մանրացնել ավելացնել դարչինի փոշին, շաքարավազը։
 - Խմորը բացել 2-3 մմ հաստության ,մեջը լցնել միջուկը, հետո փաթաթել ռուլետի նման և կտրատել 4 սմ հաստության կտորներ, վրան քսել ձվի դեղնուցը ։
 - Դնել ջեռոցի լիստի վրա և տեղափոխել տաքացրած ջեռոցի մեջ թխվելու մինչև դառնան ոսկեգույն։
 

Loading...



