Սացիվի

Փետրվար 20, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Հավը մաքրել , լվանալ , դնել կաթսայի մեջ , վրան սառը ջուր լցնել , ավելացնել դափնետերևը , մեխակը , և եփել։
  • Եփված հավը հանել արգանակից, թողնել հովանա , արգանակը քամել , և թողնել հովանա։
  • Հովացած հավը պատել կարագով և 15 րոպե եփել 190 C տաքացրած ջեռոցում , ապա հանել ջեռոցից, թողնել հովանա, կտրատել։
  • Սոխը մաքրել , լվանալ , կտրատել շատ մանր խորանարդների , տապակել բուսայուղով մինչև դառնա թափանցիկ։
  • Համեմը մաքրել , լվանալ , ջրքամել , բլենդերով մանրացնել , քամել երկտակ ծալած թանզիֆով։
  • Ընկույզը 2 անգամ աղալ մսաղացով , խառնել պղպեղը , համեմի սերմը , ճզմած սխտորը , աղը , շաֆրանը , համեմի քամած հյութը , դարչինը , խառնել , ավելացնել հավի արգանակից այնքան , որ ստացվի թթվասերի խտության զանգված ։
  • Մնացած արգանակը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին , երբ սկսի եռալ , խառնելով քիչ֊քիչ ավելացնել ընկույզով խառնուրդը , 2-3 րոպե եռալուց հետո ավելացնել սոխը , խառնել , երբ նորից սկսի եռալ , ավելացնել հավի կտորները , երբ սկսի եռալ ավելացնել քացախը , 2 րոպե անց կրակն անջատել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...