Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 800 գր․
- գլուխ սոխ - 1 հատ
- խոզապուխտ - 8 շերտ
- հոլանդական պանիր - 250 գր․
- սերուցք - 140 մլ․
- կարագ - 50 գր․
- կանաչի
- աղ, պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել , մանր կտրատել , 8-10 րոպե ջրով եփել ։
- Սոխը կարագով տապակել , ավելացնել կտրտած խոզապուխտը ։
- Ջեռոցի տապակի մեջ լցնել կտրատած կարտոֆիլի կեսը , համեմել աղով ու պղպեղով , ավելացնել սոխեռածը ։
- Պանիրը քերել վրան , ավելացնել կարտոֆիլի մյուս կեսը , կտրտած կանաչին , կրկին համեմել աղով ու պղպեղով , ավելացնել սերուցքը , եփել 10-15 րոպե 220 C տաքացրած ջեռոցում, մինչև կարտոֆիլի եփվելը։