Բաղադրիչներ
- խնձոր - 0,5 հատ
- նարինջ - 0,5 հատ
- չոր կարմիր գինի - 1 շիշ
- մեղր - 4 ճ․գ․
- մեխակ - 12 հատ
- դարչին - 0,5 թ․գ․
- հոտավետ պղպեղ - 5 հատ
Պատրաստման եղանակը
- Խնձորը և նարինջը շերտերով կտրտել, դնել կաթսայի մեջ , վրան լցնել գինին , համեմունքներն ու մեղրը , խառնել , դնել թույլ կրակին ։
- Երբ զանգվածը լավ տաքանա , լցնել բաժակների մեջ։
- Մատուցել նարնջի շերտիկով ու դարչինի կեղևի փայտիկով։