Բաղադրիչներ
- բանան - 2 հատ
- սպիտակ գինի - 1 բաժակ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- ժելե - 1 տուփ
- հարած սերուցք
Պատրաստման եղանակը
- Բանանը մաքրել , օղակաձև կտրտել ,դնել կաղապարի մեջ։
- Ժելեն խառնել շաքարավազի և գինու հետ , եռացնել , ապա լցնել բանանի վրա , թեթևակի հովացնել և դնել սառցախցիկում ։
- Սառելուց հետո շրջել մատուցվող ափսեի վրա։
- Մատուցել բանանով և հարած սերուցքով։