Բաղադրիչներ
- կարագ - 100 գր․
- վանիլին
- շաքարավազ - 100 գր․
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
- սոդա - 1 թ․գ․
- թունդ սուրճ - 100 գր․
- ալյուր - 100 գր․
- կակաո - 20 գր․
- Մուսի համար
- քաղցր սուրճ - 1 բաժակ
- կաթ - 250 գր․
- սերուցք - 250 մլ․
- թունդ սուրճ - 200 մլ․
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 6 ճ․գ․
- վիսկի - 70 մլ․
- օսլա - 4 ճ․գ․
- ժելատին - 15 գր․
Պատրաստման եղանակը
- Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, կարագը հարել շաքարավազի կեսի հետ, մեկ-մեկ ավելացնել ալյուրը , կակաոն , աղը , սոդան։
- Սպիտակուցները հարել շաքարավազի մյուս մասի հետ և այս 2 զանգվածները միացնել իրար։
- Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 25-30 րոպե , 170 աստիճանի տակ։
- Պատրաստի բիսկվիթը սառեցնել, վրան փայտիկով անցքեր անել և երեսը ցողել վիսկիի ու քաղցր սուրճի խառնուրդով, թողնել, որ լավ ներծծվի։
Մուսի պատրաստումը
- Կաթը տաքացնել, ավելացնել 4 ճ․գ․ շաքարավազը ։
- Մեկ այլ ամանի մեջ դեղնուցները հարել սուրճի ու օսլայի հետ, ավելացնել կաթին ,եփել թույլ կրակի վրա , անընդհատ խառնել, մինչև պնդանա, հովացնել։
- Ժելատինը թրջել վիսկիի մեջ և լուծել ջրային գոլորշու վրա։
- Ժելատինը միացնել կրեմին, ավելացնել հարած սերուցքը ։
- Սպիտակուցները հարել 2 ճ․գ․ շաքարավազի հետ և խառնել կրեմին։
- Կրեմը լցնել բիսկվիթի վրա և թողնել 4-5 ժամ, ձևավորել շոկոլադով (հալած)։