Կիևյան կոտլետ

Կիևյան կոտլետ

Փետրվար 2, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք լցոնը:

  • Սամիթն ու մաղադանոսը  մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ ։

Անցնում խճողակի պատրաստմանը:

  • Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
  • Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում:
  • Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:
  • Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
  • Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
  • Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
  • Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
  • Հետո լավ թաթախում ենք պաքսիմատի , ձվի և վերջում ՝ նորից պաքսիմատի մեջ։
  • Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
  • Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...