Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գ.
- քացախ (9%) - 60 մլ.
- բուսայուղ - 120 մլ.
- սխտոր - 3 պճեղ
- պղպեղ սև հատիկավոր - 10 հատ
- շաքարավազ - 2 թ.գ.
- աղ - 1 թ.գ
- դափնու տերև - 4 հատ
Պատրաստման եղանակը
- Շամպինիոնը լվանում ենք, խոշորները 4 մասի բաժանում, միջին չափինները կիսում, իսկ մանրները թողնում ամբողջական:
Պատրաստում ենք մարինադը:
- Խառնում ենք քացախը, բուսայուղը, շաքարավազը, աղը, ավելացնում հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:
- Սունկը լցնում ենք մարինադի մեջ, ապա ճզմում սխտորը:
- Դնում ենք կրակին և եռալուց հետո խառնելով եփում ևս 5 րոպե:
- Սկզբում մեզ կթվա, թե հեղուկը քիչ է, բայց շատ շուտով սնկերից բավական շատ հյութ դուրս կգա:
- Սնկերը դնում ենք բանկայի մեջ, քամում ու տեղափոխում սառնարան:
- 4 ժամ անց կարող ենք վայելել: