Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գ
- բեկոն (կիսաապխտած, կտրտած) - 200 գ
- սոյայի սոուս - 1 ճաշի գդալ
- թույլ մեղր - 2 ճաշի գդալ
- մանանեխ (պատրաստի, ցանկացած ըստ ճաշակի) - 1 ճաշի գդալ
- կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
- Փոքր տարայի մեջ խառնել սոյայի սոուսը, մեղրը, կիտրոնի հյութը և մանանեխը։
- Հավի ֆիլեն կտրել 10 սմ երկարությամբ շերտերի։
- Յուրաքանչյուր կտոր փաթաթել բեկոնով և դնել կաղապարի մեջ։
- Շերտերը վրձնի օգնությամբ քսել սոուսով, դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում 8-10 րոպե։ Տապակել մինչև ոսկեգույն դառնալը, ապա շերտերը շրջել, կրկին սոուս քսել և տապակել ևս 5-7 րոպե:
- Մատուցել սոուսով կամ խավարտով: