Բաղադրիչներ
- խոզի սթեյք ոսկորով - 2 հատ (650 գրամ)
- կիտրոնի հյութ - 2 ճաշի գդալ
- սև պղպեղ - 1 թեյի գդալ
- կարմիր պղպեղ - 1 թեյի գդալ
- պապրիկա - 1 թեյի գդալ
- աղ - 1 թեյի գդալ կամ ըստ ճաշակի
- ձիթապտղի ձեթ - 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բալի սոուսի պատրաստման համար։
- անկորիզ բալ - 300 գրամ
- կարմիր չոր գինի - 200 մլ
- եգիպտացորենի ալյուր - 1 լիքը ճաշի գդալ
- մեխակ - 1-2 հատ
- շաքարավազ - 1 ճաշի գդալ
- վանիլային էքստրակտ ըստ ճաշակի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Սթեյքի կտորները լվանալ և չորացնել թղթե սրբիչներով
- Յուղաթուղթը փռել շխատանքային մակերեսին, վրան դնել միսը և բոլոր կողմերը համեմել աղով։
- Այնուհետ, հերթականությամբ միսը համեմել սև բիբարով, կարմիր բիբարով և պապրիկայով:
- Որպեսզի համեմունքները լավ ներծծվեն, սթեյքի կտորների վրա կիտրոնի հյութ, ապա ձիթապտղի յուղ շաղ տալ:
- Սթեյքերը փաթաթել յուղաթղթով և մուրճով թույլ ծեծել, որպեսզի մարինադը ավելի լավ կլանվի:
- Սթեյքերը մարինացnնել 35-45 րոպե:
- Պատրաստել սոուսը. Սառեցրած բալը հալեցնել և հեռացնել կորիզները։
- Գինին լցնել տապակի մեջ, հասցնել եռման աստիճանի, կրակը թուլացնել, ավելացնել շաքարավազ, մեխակ, մի կաթիլ վանիլի էքստրակտ և տաքացնել 3-5 րոպե:
- Տապակի մեջ ավելացնել բալը և թույլ կրակի վրա եփել 3-4 րոպե, այնուհետ ավելացնել եգիպտացորենի ալյուրը, խառնել և շարունակել եփել մինչև զանգվածի պնդանալը։
- Տաքացնել թավան, դնել սթեյքերը և ամեն կողմից տապակել հավասարաչափ 5-6 րոպե։
- Այնուհետև սթեյքերը յուրաքանչյուր կողմից կրկին տապակել 3-ական րոպե։ Անջատել կրակը և թողնել հանգստանա 10 րոպե։
- Պատրաստի սթեյքերը դնել մատուցվող տարայի մեջ՝ վրան լցնելով բալի սոուսը։
- Ցանկալի է ուտեստը մատուցել մրգային կամ բանջարեղենային աղցանով և կարմիր գինիով։