Բաղադրիչներ
- Կեֆիր կամ պրոստակվաշա - 300 գ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Ձու - 2 հատ
- Բուսայուղ - 7․5 թեյի գդալ
- Կակաո - 2-3 ճաշի գդալ
- Սոդա - 1 թեյի գդալ
- Ալյուր - 2 բաժակ
- Մանրացված թխվածքաբլիթ, շոկոլադ, կամ պոպոք շաղախելու համար
- Մրգեր, հատապտուղներ, սոկոլադե սոուս ձևավորման համար - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կրեմի համար:
1—ին տարբերակ՝
- Թթվասեր – 400 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Սերուցքային կարագ – 200 գ
2—րդ տարբերակ /եփովի կրեմ/՝
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 300 գ
- Ալյուր – 2 ճաշի գդալ / թումբիկով/
- Կաթ – 400 գ
- Վանիլի շաքար – 1 տուփ
- Սերուցքային կարագ – 200 գ
Պատրաստման եղանակը
- Պատրաստում ենք խմորը․ մի տարայում խառնել բոլոր հեղուկ բաղադրիչները՝ ձվերը, բուսայուղը և կեֆիրը։ Մյուս տարայում լցնել չոր բաղադրիչները՝ ալյուր, շաքարավազ, սոդա, կակաո։
- Չոր բաղադրիչներով լցված տարայում ավելացնել լավ հարած հեղուկ բաղադրիչները և միասին նորից լավ հարել։
- Խմորը լցնել կարագով քսված կաղապարի մեջ և դնել նախապես տաքացված ջեռոցում։
- Թխել 170-200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 50 րոպե:
- Կաղապարը հանել ջեռոցից և թողնել, որ սառչի։
- Պատրաստում ենք կրեմը․ այս տորթը կարելի է պատրաստել թթվասերի կրեմով կամ եփովի կրեմով ըստ ճաշակի։
- Թթվասերով կրեմը պատրաստվում է շատ արագ։ Փափկած կարագը խառնել թթվասերի և շաքարավազի հետ, ապա լավ հարել։
- Եփովի կրեմը պատրաստվում է քիչ ավելի երկար․ կաթը դնել, որ եփվի։ Մինչ այդ ձվերը շաքարավազի հետ խառնել այնքան մինչև լավ սպիտակի։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հարել։ Ստացված զանգվածը, դանդաղ և պարբերաբար խառնելով, ավելացնել եռացով կաթի մեջ։ Կրակը թուլացնել և ապա, շարունակ խառնելով, ավելացնել վանիլին։ Սառեցնել։ Ավելացնել փափկեցրած կարագը և լավ խառնել։ Կրեմը 30 րոպե թողնել սառնարանում, որից հետո այն պատրաստ է։
- Ապա սառած բիսկվիթը կտրել 3 շերտերի, յուրաքանչյուր շերտին լավ կրեմ քսել։ Տորթի վրա ևս կրեմ քսել, վրան շաղ տալ մանրացված շոկոլադ կամ պոպոք։ Ըստ ցանկության, տորթը կարելի է զարթարել նաև մրգերով կամ հատապտուղներով, իսկ կրեմի փոխարեն տորթը պատել շոկոլադե սոուսով։
Շոկոլադե տորթը պատրաստ է։