Բաղադրիչներ
- ալյուր - 3,5-4 բաժակ
- սերուցքային կարագ /կամ մարգարին/ - 125 գրամ
- շաքարավազ - 1 բաժակ
- թույլ մեղր - 3 ճաշի գդալ
- սոդա - 1 թեյի գդալ /չմարել/
- ձու - 2 հատ
Պատրաստման եղանակը
Կրեմի համար:
• Յուղոտ թթվասեր /ցանկալի է տնական/ - 800մլ
• Շաքարավազ – 1 բաժակ /կարելի է ավելի քիչ ըստ ճաշակի/
Պատրաստման եղանակը
- Սերուցքային կարագը լցնել հրակայուն ամանի մեջ և հալեցնել եռացող ջրի գոլորշու վրա։
- Կարագին ավելացնել շաքարավազը և մեղրը։ Եփել անընդհատ խառնելով մինչև ստացվի միասեռ զանգված։
- Ավելացնել սոդան և խառնել մինչև զանգվածի ծավալը մեծանա և սպիտակի
- Ստացված զանգվածը հանել գոլորշու վրայից և սառեցնել։
- Ավելացնել ձվերը և ամենացածր արագությամբ հարել հարիչով։
- Ավելացնել ալյուր և հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորից ստանալ ժապավենաձև գունդ և բաժանել 7-8 մասի։
- Սեղանի վրա դնել յուղաթուղթ։
- Խմորաշերտի յուրաքանչյուր հատված գրտնակել նախորդից քիչ ավելի մեծ, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել և յուղաթղթի օգնությամբ դնել կաղապարի մեջ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 3-4 րոպե։
- Նույնությամբ թխել մնացած խմորաշերտերը։
- Տաք խմորաշերտերը կտրել նախատեսված ձևամանի չափով, օրինակ՝ նախատեսված ինչ-որ ափսեի չափով։
- Բլենդերի օգնությամբ մանրացնել ավելացած խմորաշերտերը։
- Թթվասերը և շաքարավազը հարել հարիչով։
- Խմորաշերտերին կրեմ քսել՝ վերևից մի քիչ սեղմելով։
- Տորթի վերին և կողային հատվածները պատել ավելացած խմորաշերտերից ստացված փշրանքով։
- Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 1-2 ժամ, այնուհետ մոտ 8 ժամ թողնել սառնարանում։ Առավել ցանկալի է սառնարանում պահել մոտ 24 ժամ։
- Որքան շատ ենք թողնում, որ կրեմը ներծծվի, այնքան տորթը համեղ է ստացվում։