Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 500 գր.
- ձու - 3 հատ
- կաթ - 100 մլ.
- դդում - 125 գր.
- սպիտակաձավար - 3 ճ.գ.
- փխրեցուցիչ - 1 թ.գ.
- դարչինի փոշի - 1 թ.գ.
- շաքարավազ ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը հարել բլենդերով ՝ կաթի , ձվի , շաքաևավազի , սպիտակաձավարի և փխրեցուցիչի հետ :
- Խառնուրդը բաժանել երկու մասի :
- Քերիչով անցկացնել դդումը , քամել , ավելացնել դարչինն ու շաքարավազը :
- Խառնել կաթնաշոռային զանգվածի կեսին:
- Ջեռոցի տապակի մեջ յուղ քսել :
- Հաջորդաբար լցնել երկու գդալ սպիտակ , երկու գդալ նարնջագույն զանգվածներից ;
- Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխել 45 րոպե: