Բաղադրիչներ
- կանաչ պահածոյացված ոլոռ - 400 գր.
- խաշած հավի միս - 300 գր.
- խաշած ձու - 4
- խաշած կարտոֆիլ - 300 գր.
- պահածոյացված վարունգ - 100 գր.
- սոխ - 150 գր.
- աղ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Միսը, կարտոֆիլը, վարունգը խորանարդաձև կտրատել:
- Ավելացնել մանրացված ձուն և սոխը:
- Վրան լցնել ոլոռը, համեմել աղով և լավ խառնել:
- Վերջում ավելացնել մայոնեզ:
- Զարդարել ոլոռի հատիկներով: