Բաղադրիչներ
- ալյուր - 500 -550 գր.
- շաքարավազ - 200 գր.
- ձու - 2 հատ
- մեղր - 100 գր.
- սերուցքային կարագ կրեմի ևս 100 խմորի համար : - 200 գր.
- սոդա - 2 թ.գ.
- եփած քաղցր կաթ - 400 գր.
Պատրաստման եղանակը
- Ձվերը խառնել շաքարավազի հետ :
- Սերուցքային կարագը խառնել մեղրի հետ , լցնել թասիկի մեջ ու հալեցնել մարմանդ կրակի վրա :Խառնուրդին ավելացնել սոդա ։
- խառնել մինչև ստացվի կարամելանման զանգված :
- Խառնել ձվի զանգվածին , ավելացնել ալյուր և խմոր հունցել :
- Բաժանել այն վեց մասի և յուրաքանչյուրը բացել :
- Կտրել շրջաններ ափսեի ձևով :
- Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել շերտերը յուրաքանչյուրը 5րոպե:
Կրեմի համար ՝
- Խառնել եփած քաղցր կաթն ու կարագը հարել մինչեվ ստացվի համասեռ զանգված :
- Շերտերը հավաքել կրեմով և վրան լցնել շերտերից ավելացած կտորների փշրանքները: