Բաղադրիչներ
- տավարի աղացած միս - 1 կգ.
- սոխ - 1 գլուխ
- կանաչի ՝ մաղադանոս , համեմ , սամիթ - 60 գր.
- սխտոր - 3 պճեղ
- բուսայուղ - 3 ճ.գ.
- թարմ աղացած պղպեղներ
- աղ
- փայտիկներ
Պատրաստման եղանակը
- Սոխը , սխտորը մանր կտրատել:
- Խառնել բոլոր բաղադրիչները , ավելացնել համեմունքները և լավ խառնել այնքան մինչև միսը չկնի ձեռքերին:
- Դա կտևի մոտ 20 րոպե:
- Դնել սառնարան մոտ 30 րոպե :
- Փայտիկների վրա երշիկի ձև տալ մսին:
- Արագ տապակել թավայի մեջ բուսայուղով :
- Մատուցել աջիկայով կամ այլ սոուսով :