Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 500 գր.
- եփած բրինձ - 1 բաժ․
- եգիպտացորեն - 1 տուփ
- բուլղարական պղպեղ - 400 գր.
- թթվասեր - 500 մլ.
- սոխ - 2 հատ
- պանիր պինդ - 200 գր.
- պոմիդոր - 2 հատ
- աղ
- սև պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը մանր կտրատել Խորանարդաձև կտրատել բուլղարական պղպեղը , սոխն ու պոմիդորները :
- Հավի միսը տապակել , աղել , պղպեղել ։
- Առանձին թավայի մեջ տապակել բանջարեղենը :
- Վերցնել խորը տապակ ու մեջը լցնել եփած բրինձը հավասարեցնել :
- Բրնձի վրա շարել հավի մսերն ու թթվասերով պատել :
- Վրան ավելացնել մեկ շերտ բանջարեղեն և պանիր քերել ։
- Ավելացնել կանաչի ըստ ցանկության:
- Ջեռոցը տաքացնել միջին ջերմաստիճանի և եփել մոտ 30 րոպե։