Բաղադրիչներ
- սերուցքային քաղցր կարագ - 300 գր.
- կաթ - 100 մլ.
- շաքարավազ - 350 գր.
- ձու - 6 հատ
- ալյուր - 300 գր.
- օսլա - 100 գր.
- փխրեցուցիչ - 15 գր.
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Հարել կարագը շաքարավազն ու աղը :
- Հետո մեկ – մեկ ավելացնել ձվերը , շարունակելով հարել :
- Ալյուրը խառնել օսլայի և փխրեցուցիչի հետ քիչ քիչ ավելացնել ձվի և կարագի խառնուրդին :
- Արանքում այդ խառնուրդին ավելացնել նաև կաթը :
- Վերցնել ջեռոցի ֆորման 24-26 սմ շրջագծով ,տակը թուղթ փռել և քսել կարագ :
- Խմորի կեսը լցնել ջեռոցի ֆորմայի մեջ և թխել 180 աստիճան տաքության տակ մոտ 30-40 րոպե :
- Նույն կերպ թխել խմորի մյուս կեսը :
- Շերտերն իրար միացնել ցանկացած կրեմով :