Բաղադրիչներ
- խաշած կարտոֆիլ - 2 հատ
- խաշած գազար - 2 հատ
- խաշած ձու - 3 հատ
- թթու վարունգ - 2 հատ
- մայոնեզ:
- Զարդարել`
- մաղադանոս
- սամիթ
- նռան հատիկներ
- հոլանդական պանիր
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլից պատրաստել պյուրե: Գազարը, ձուն և վարունգը խոշոր քերիչով անցկացնել: Առաջին շերտը դնել կարտոֆիլը, հետո ձուն, այնուհետև թթու վարունգը և գազարը: Յուրաքանչյուրի արանքում մայոնեզ քսել և աղցանը ծածկել մայոնեզով: Աղցանի վրա անցքեր բացել, պանիրը ոլորել դնել անցքերում, կարմիր պղպեղ կամ լոլիկ դնել պանրի մեջ, որպեսզի մոմ տեսք ստանա: Զարդարել մաղադանոսով և նռան հատիկներով: