Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գր.
- ձիրանի չիր - 200 գր.
- բնական յոգուրտ
- աղ
- կանաչի
- ընկույզ - 50 գր.
- սև պղպեղ ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Չիրը լվանալ չորացնել :
- Հավի ֆիլեն կտրատում ենք ոչ մեծ կտորների և թակում ենք :
- Այնուհետ աղում ենք , պղպեղում և թողնում 1-2 ժամ հանգստանան :
- Այնուհետ ծեծած յուրաքանչյուր կտոր վրա դնում ենք չրերն ու փաթաթում :
- Պատրաստի ռուլետների վրա քսում ենք յոգուրտ թաթախում ենք կանաչիի այնուհետ ընկույզի քերուկի մեջ ,ծարում ենք կարագ քսած ջեռոցի թավայի մեջ դնում ենք ջեռոցը :
- Եփում ենք 180 աստիճանի տակ միչև ռուլետների կարմրելը :