Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 800 գր.
- շամպինյոն - 400 գր.
- աղացած միս - 500 գր․
- տոմատի մածուկ - 2 ճ.գ.
- սերոիցք - 250 մլ.
- պանիր - 100 գր.
- սոխ - 2 հատ
- աղ
- պատճավոր կարմիր պղպեղ
- ուրց
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճան:
- Կարտոֆիլը մաքրել, կտրատել օղակաձև և եփել աղաջրում մոտ 5 րոպե:
- Ջուրը թափել:
- Սոխն ու սունկը խորանարդաձև կտրատել , սոխը տապակել մինչև թափանցիկ դառնալը , հետո ավելացնել սունկը ևշարունակել տապակել մոտ 8 րոպե :
- Աղել պղպեղել :
- Սունկն ու սոխը հանել թավայի միջից ,նույն բուսայուղի մեջ տապակել աղացած միսը մոտ 5 րոպե , ավելացնել ուրցը , աղ , պղպեղները , տոմատի մածուկը , սերուցքը այս ամենը լավ խառնել և դնել կրակին ,որ սերուցքը եռա :
- Ավելացնել աղացած մսի մեջ սունկը և եփել մի քանի րոպե:
- Ջեռոցի տապակի մեջ լցնել մսի ֆարշի ու սնկի մի մասը այնուհետ կարտոֆիլը , հետո նորից մսի ֆարշը:
- Այս ամենի վրա լցնել քերած պանիր և թխել ջեռոցում մոտ 30 րոպե: