Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 2-3
- հավի միս - 150գ.
- գլուխ սոխ - 2
- պահածոյացված եգիպտացորեն (կարելի է նաև կանաչ ոլոռ) - 200գ.
- ձու - 2-3
- պանիր - 100գ.
- բաժակ մանրացրած ընկույզ - 0.5
- թթվասեր կամ մայոնեզ - 200գ.
- աղ
Պատրաստման եղանակը
- Եփած և քերիչով անցկացված կարտոֆիլին ավելացնել եփած և մանր կտրտած հավի միսը, եռացած ջրով շոգեխաշած սոխը, եգիպտացորենը (կամ ոլոռը), խաշած և կտրտած ձուն, քերիչով անցկացրած պանիրը և մանրացրած ընկույզը: Վերջում ավելացնել մայոնեզը կամ թթվասերը: Աղցանին եղևնու կոների տեսք տալ, նուշով և կանաչիով զարդարել: