Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 300 գր․
- բրինձ - 240 գր․
- ձու - 2 հատ
- սոխ - 2 գլուխ
- ռեհան ՝ըստ ճաշակի
- մաղադանոս ՝ ըստ ճաշակի
- պաքսիմատ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բրինձը աղաջրի մեջ եփում ենք, վերջում ավելացնում կտրատած կանաչիները։
- Սունկը և սոխը մանր կտրատում ենք, ըստ ցանկության համեմունքներ ավելացնում և տապակում։
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ձվերը։
- Ափով կոտլետներ ենք ձևավորում, թաթախում պաքսիմատի մեջ և երկու կողմից կոտլետները տապակում։