Մսով չեբուրեկի

Հունիս 16, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը անցկացնում ենք մաղով և լցնում խորը ամանի մեջ:
  • Ջրի մեջ լուծում ենք աղն ու շաքարավազը մինչև վերջիններիս լուծվելը:
  • Լցնում ենք ալյուրի վրա: Ավելացնում ենք նաև բուսայուղը և օղին:
  • Զգույշ խառնում ենք ստացված զանգվածը, խմոր հունցում:
  • Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:
  • Աղացած միսը խառնում ենք գդալով. այն պետք է ստացվի մածուցիկ, որի համար կարելի է մի փոքր ջուր ավելացնել:
  • Խմորը գրտնակով բարակ բացում ենք մոտ 3մմ հաստությամբ, ապա ափսեի օգնությամբ կտրատում 15-20սմ տրամագծով շրջաններ:
  • Խմորի շրջանի մի ծայրի վրա դնում ենք մի քիչ մսային միջուկից, հավասարաչափ տարածում խմորի կեսի մակերեսով:
  • Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով և լավ ամրացնում ծայրի հատվածները, որպեսզի մսի ջուրը եփվելու ընթացքում դուրս չգա:
  • Թավայի մեջ լցնում ենք 1-2սմ բարձրությամբ բուսայուղ և տապակում կարկանդակները նրա մեջ:
  • Կարկանդակները անհրաժեշտ է տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը, որից հետո փակել թավայի կափարիչը և թողնել մի քանի րոպե տապակվի այդ վիճակում:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...