Բաղադրիչներ
- խաշած կարտոֆիլ - 1 կգ
- խոզապուխտ - ½ կգ
- դեղին պանիր - 50 գր
- սոխ - 2
- պղպեղ - 2
- ալյուր - 2 ճ.գ.
- ձեթ - 1 ս.բ.
- քացախ - 1 ս.բ.
- ջուր - 1 բ.
- շաքարավազ - 1 թ.գ.
- կարմիր և սև պղպեղ
- անանուխի թերթիկներ
- աղ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել և տապակել խոզապուխտը. ապա հանել ձեթից:
- Մանրացնել սոխն ու պղպեղն և տապակել նույն ձեթի մեջ:
- Ավելացնել ալյուր և ջուր, ապա աղն ու շաքարավազը, համեմունքները և քացախը: Երբ սկսի եռալ ավելացնել խորանարդաձև մանրացված կարտոֆիլը և կրակն անջատել:
- Զարդարել քերած պանրով և անանուխի թերթիկներով: