Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Դեղնուցները լավ խառնեք շաքարավազի և վանիլինի հետ, ավելացրեք սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնեք:
- Մաս առ մաս ավելացրեք ալյուրը, գդալով խառնեք:
- Բաժանեք խմորը 2 մասի:
- Առաջին մասից հունցեք խմոր, դրեք մի կողմ:
- Երկրորդ մասի վրա ավելացրեք կակաոն, ձեռքերով տրորեք, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցեք խմորի գունդը:
- Տեղափոխեք խմորի 2 գունդը սառնարան 30 րոպեով:
- Գրտնակով բացեք սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրեք 5սմ տրամագծով շրջանակներ:
- Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարեք շրջանաձև փոսիկներ:
- Ապա մեջտեղի հատվածում կատարեք 2 կամ 4 հատ անցքեր հյութի ձողիկի օգնությամբ:
- Նույնը կատարեք նաև շոկոլադե խմորի հետ: Թխվածքաբլիթները դանակի օգնությամբ տեղադրեք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Թխեք ջեռոցում 20 րոպե 180 աստիճանում: