Բաղադրիչներ
- կակաո - 5 ճ.գդ.
- կարագ - 50 գր.
- վանիլին - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0,5 թ.գդ.
- շաքարավազ - 180 գր.
- ալյուր - 6 ճ.գդ.
- ձու - 3 հատ
- թթվասեր - 4 ճ.գդ.
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, վանիլինը, կակաոն և աղը։
- Զանգվածը շատ լավ հարում ենք, ինչից հետո էլ ավելացնում ենք թթվասերն ու ալյուրը։
- Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե։
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։
- Մաֆինները ցանկության դեպքում կարող ենք դնել թղթե ձևամանների մեջ, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։