Բաղադրիչներ
- սպագետտի - 300գր.
- սխտոր - 3 պճեղ
- սոխ - 1 գլուխ
- նեխուր - 1 ցողուն
- գազար - 1 հատ
- աղացած տավարի միս - - 200գր.
- աղացած խոզի միս - 200գր.
- լոլիկ ՝ իր հյութի մեջ - 1 տարրա
Պատրաստման եղանակը
- Բանջարեղենը լվանալ , կտրատել մանր :
- Տաքացնել բուսայուղը և տապակել սոխը, նեխուրը միասին այնուհետ ավելացնել գազարը շարունակել տապակել:
- Դնել կողքի:
- Թավայի մեջ ձիթապտղի յուղով տապակել աղացած միսը ;Երբ ջուրը գոլորշանա , թողնել մի քիչ տապակվի և վերցնել կրակից :
- Աղաջրում եփել սպագետտին :
- Թավայի մեջ խառնել բանջարեղենը մսի հետ ավելացնել պոմիդորները հյութով :
- Շոգեխաշել ցածր կրակի վրա մոտ մեկ ժամ :
- Վերջում ավելացնել սխտորը :
- Աղել պղպեղել ըստ ճաշակի :
- Սպագետտի վրա լցնել պատրաստի սոուսն ու մատուցել :